Երևանի Արզումանյան 32 շենքի դիմաց 59-ամյա կնոջ դի է հայտնաբերվել
SocityԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 32 շենքի դիմաց կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 59-ամյա Մարգարիտա Դ.-ն է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կատարվում է նախաքննություն՝ պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, արդյոք կինը իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր է ընկել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: