Իսրայելում առաջին անգամ սիամական երկվորյակների հաջող վիրահատություն է իրականացվել (տեսանյութ)
VideosԻսրայելում հաջողությամբ վիրահատել են մեկամյա սիամական երկվորյակներին, որոնք գլխի հետնամասով միմյանց միացած էին լույս աշխարհ եկել:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ սա երկրում իրականացվող առաջին նմանօրինակ վիրահատությունն է, որն արվել է իսրայելցի և արտասահմանցի տասնյակ մասնագետներից կազմված թիմի կողմից:
Զույգ քույրերը վիրահատությունից հետո առաջին անգամ էին տեսնում իրար: Բժիշկները նշում են, որ վիրահատական միջամտությունը, որը տևել է 12 ժամ, հաջողությամբ է ընթացել, և քույրերն իրենց լավ են զգում: