Բեյլը 90+3-րդ րոպեին հեթ-տրիկ է ձևակերպել և հաղթանակ պարգևել Ուելսին՝ Բելառուսի հետ խաղում
SportԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Բելառուսի հավաքականը Կազանի «Կենտրոնական» մարզադաշտում ընդունել է Ուելսին և 2-3 հաշվով պարտություն կրել դրամատիկ խաղում։
Հանդիպման 5-րդ րոպեին Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը բացել է խաղի հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ 29-րդ րոպեին մրցակցի կազմում հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Վիտալի Լիսակովիչը՝ դարձյալ 11-մետրանոցից դառնալով գոլի հեղինակ։ Մեկ րոպե անց Պավել Սեդկոն առաջ է մղել բելառուսներին։ Երկրորդ կեսում՝ 69-րդ րոպեին, Բեյլը դուբլ է ձևակերպել՝ անվրեպ իրացնելով ևս մեկ 11-մետրանոց։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Բեյլը երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Ուելսի հավաքականը 3 խաղից հետո 6 միավոր է վաստակել ու E խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Բելառուսը (3) 4 խաղ է անցկացրել ու գտնվում է 4-րդ տեղում։
Աղբյուր ArmSport.am