Այս արդյունքը հայկական շոու բիզնեսի համար անհավանական թիվ է․ երաժիշտ Էմանուել Հակոբյանը՝ Youtube-ում միլիոնավոր դիտումներ գրանցելու մասին
CultureԵրաժիշտ, գործիքավորող Էմանուել Հակոբյանը, փոքր տարիքից զբաղվելով երաժշտությամբ, այսօր հայտնի արտիստների հետ ունեցած համագործակցությունների շնորհիվ միլիոնավոր դիտումներ է գրանցում Youtube-ում։
Armenia24.live-ը զրուցել է երաժշտի հետ՝ իր գրանցած հաջողությունների և երգիչ, երգչուհիների հետ համագործակցությունների մասին․
«Նախ պետք է նշեմ, որ մեծ հպարտություն եմ ապրում, երբ իմ գործիքավորած երգերը շատ դիտումներ են ունենում, հաճախ դրանք անցնում են մի քանի միլիոնը։ Սա մասնագետի համար լավագույն գնահատականն է»,- նշեց Էմանուել Հակոբյանը և շարունակեց․
«Իհարկե, որևէ գործ անելուց առաջ նպատակս դիտումներ հավաքելը չէ, այլ որակյալ և գրագետ աշխատանք ստեղծելը, բայց կստեմ, եթե ասեմ, որ դա ինչ չի հետաքրքրում․ չէ որ դիտումներից ելնելով նաև կարելի է հասկանալ տվյալ աշխատանքը որքանով է ստացված»,- ասաց երաժիշտը։
Նրա խոսքով՝ իր աշխատանքներից մինչ այսօր ամենաշատ արդյունքը գրանցել է Սպիտակցի Հայկոյի, Ռաֆայել Երանոսյանի և Անդրանիկ Հարությունյանի համատեղ «Լեդի Քոբուլեթի» երգը․
«Օրինակ «Լեդի Քոբուլեթի» երգը գրանցել է 49 միլիոն դիտում։ Այս արդյունքը հայկական շոու բիզնեսի համար անհավանական թիվ է։ Ռաֆայել Թունյանի և Ջուլիայի՝ «Իմ արևն ես» երգն ունի 33 միլիոն դիտում, Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի «Ախպերներով» ստեղծագործությունն ունի 19 միլիոն դիտում, իսկ «Լավն ես» ստեղծագործությունը՝ 11 միլիոն դիտում, «Նոր առավոտ»-ը՝ 6 միլիոն, DJ Smoke-ի հետ միասին համագործակցել ենք Ֆելո, Միշո, Ռոլանդ Գասպարյան եռյակի հետ՝ «Հայուհի գեղեցիկ» ստեղծագործության հիման վրա, որը գրեթե կես միլիոն դիտում ունի, Գոռ Եփրեմյանի՝ «Թեթև տար» երգն ունի 9,4 միլիոն դիտում և այպես շարունակ»,- նկատեց Էմանուելը։
«Տարիների ընթացքում իմ մասնագիտական ճանապահին հաղթահարելով շատ դժվարություններ՝ ուրախ եմ, որ կարողացել եմ գտնել այն տարբերակը, որ ցանկացած աշխատանք լինի և կոմերցիոն, և որակյալ, և հաջողված։ Ինչպես բազմիցս նշել եմ, այս անգամ էլ կասեմ, որ երգը պետք է իրենից շոու ներկայացնի, որպեսզի այն լսելի լինի տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար՝ գլամուրային աղջկանից մինչև տաքսու վարորդ։ Թերևս սա էլ հենց հանդիսանում է գլխավոր պատճառը, որ ես այսօր համագործակցում եմ ամենահայտնի և հաջողված հայ արտիստների հետ՝ Գայա Արզումանյան` «Անուշս, քնքուշս», Նարեկ Մեծ Հայք, Իվետա Մուկուչյան և Ռոլանդ Գասպարյան՝ «Մեծ խաղ», Միհրան Ծառուկյան, Մարտին Մկրտչյան, Նարե Գևորգյան, Գրիգորի Եսայան, Մաշա Մնջոյան, Գևորգ Սիրեկանյան և այլք։ Այս ամենիկ կարող եմ գալ այն եզրակացության, որ որպես երաժիշտ ես չեմ սխալվել (ժպտում է)։