Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով վարակված 537 պացիենտի
Արտաշատի բժշկական կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 537 պացիենտների, որոնցից 403-ն առողջացել և դուրս են գրվել: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։
«Թոքաբորբ արձանագրվել է նրանցից 250-ի մոտ, ծանր թոքաբորբ՝ 27-ի մոտ:
Գրանցվել է մահվան 5 դեպք:
Այժմ կենտրոնում բուժում է ստանում 120 պացիենտ»,- հայտնում են մարզպետարանից։