Հս. Մակեդոնիա-Հայաստան. Առաջին խաղակեսից հետո՝ զրոներ
SportՄունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Ամբողջ խաղակեսի ընթացքում տանտերերն ունեին խաղային ու տարածքային առավելություն: Մեր թիմի հակագրոհները երբեմն վտանգավոր էին ստացվում: Հայաստանի հավաքականը մեկ-երկու հրաշալի պահ ունեցավ: Դրվագներից մեկում Բիչախչյանն օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից, սակայն մեն-մենակ մնալով մրցակցի դարպասապահի դեմ, որոշեց փոխանցել գնդակը Վարդանյանին, բայց փոխանցումը լավը չէր:
Դրվագներից մյուսում Համբարձումյանի փոխանցումից հետո Մխիթարյանի գլխով հարվածը շեղ ստացվեց: Հետագայում կիսապահեր ունեցան Մխիթարյանն ու Ադամյանը, բայց միայն այդքանը. 0-0՝ առաջին խաղակեսից հետո: