3121 զոհ ու 45 հազարից ավելի վիրավոր՝ Հայաստանի ճանապարհներին
SocityՀայաստանի ճանապարհները գնալով մարտադաշտ են հիշեցնում: Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են զոհվում ու վիրավորվում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով:
Վերջին տասը տարիներին մեր երկրի ճանապարհներին ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 3121 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 45353-ը:
Այս ցուցանիշների առումով ռեկորդային են եղել 2018 և 2019 թվականները: 2018 թվականին ավտոպատահարների զոհ է դարձել 343 մարդ, իսկ անցած տարի՝ 341 մարդ: Վիրավորների թիվը համապատասխանաբար կազմում է 5950 և 6799:
Միջազգային կազմակերպությունների հաշվարկներով, ՃՏՊ-ների պատճառով մահացության ցուցանիշով մեր երկիրը 2018 թվականի տվյալներով գտնվում է միջին դիրքերում՝ 100 հազար բնակչի հաշվով 17,1 մահ (հաշվարկը կատարվում է փաստացի առկա բնակչության թվով): 2015 թվականին այդ ցուցանիշը եղել է 15,7: Համեմատության համար նշենք, որ ամենավատ ցուցանիշներն ունի Լիբերիան՝ 35,9 ցուցանիշով, լավագույնը՝ Մալդիվները 0,9 և Սան Մարինոն... 0 ցուցանիշով:
Հավելենք նաև մի քանի այլ ցուցանիշներ. Բելառուս՝ 8,9, Թուրքիա՝ 12,3, ԱՄՆ՝ 12,4, Ուկրաինա՝ 13,7, Վրաստան՝ 15,3, Ռուսաստան՝ 18, Իրան՝ 20,5:
Ուշագրավ է, որ միջազգային կազմակերպությունների, մասնավորաբար Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՃՏՊ-ների հետևանքով մահացության բարձր ցուցանիշները առաջին հերթին կապված են թերզարգացած ենթակառուցվածքների, վատ ճանապարհների ու առողջապահական սպասարկման որակի հետ:
Ավելին...