Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա. Մխիթարյանը թիմին կմիանա Սկոպյեում (լուսանկարներ)
SportՀայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, օգոստոսի 30-ին Հյուսիսային Մակեդոնիայում թիմին կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։
Այսպիսով, Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»