Գագիկ Ծառուկյանի վարկանիշը հանգիստ չի տալիս տարբեր շրջանակների
Politics«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը հանգիստ չի տալիս տարբեր շրջանակների, որոնք նույնիսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո թիրախ են դարձլե Գագիկ Ծառուկյանին։
Թեպետ, ԲՀԿ-ն չհայտնվեց խորհրդարանում, սակայն նրա իրական վարկանիշն ու ստացած տոկոսները որևէ առնչություն չունեն։
ՀՀ քաղաքացիները հունիսին սև ու սպիտակի ընտրություն արեցին, որտեղ Ծառուկյանի խոհեմ և կշռադատված մոտեցումները, պետականամետ դիրքորոշումները տեղ չունեին։
Խաղաղասիրական, երկիրն ու տնտեսությունը ոտքի հանելու մոտեցումները չէին կարող հաջողություն ունենալ, երբ մարդիկ, բարիկադների վրա հայտնված հայհոյում և պայքար էին մղում իրար դեմ, երկու ծայրահեղ հակադիր բևեռների պատերազմ մղում։
Այսօր, երբ այդ բևեռացվածությունն ապացուցել է իր անարդյունավետությունը, մարդիկ գիտակցում են թե որն է իրական և ճիշտ ընտրությունը։ Դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը չհայտնվեց 8-րդ գումարման Ազգային ժողովում, իսկ այժմ մարդիկ գիտակցում են, որ նոր իրողությունների պայմաններում, Գագիկ Ծառուկյանը լինելու է առանցքում, որովհետև այսօր, երբ սև ու սպիտակի բաժանումը ցուցադրել է իր անարդյունավետությունը, միայն հստակ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերը կարող են առանցք դառնալ։ Եվ այդ ֆոնի վրա բոլորովին պատահական չէ, որ լրատվական դաշտը աննախադեպ արշավ է սկսել Գագիկ Ծառուկյանի դեմ։
Պատճառը հասկանելի է, փորձում են առաջիկա զարգացումներում չեզոքացնել Գագիկ Ծառուկյանի համախմբող ազդեցությունը։ Իհարկե, այդ պատվերները օրինաչափ են, սակայն, անհեթեթ և ապարդյուն։Ժողովուրդը հրաշալի գիտի, թե ով ով է, և ինչ արժանիքներ ունի։
Արամ Գալստյան