Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ
ԱԱԾ նախկին տնօրեն, իսկ այօր արդեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը անկախ տեղից, դիրքից ու պաշտոնից, մշտապես առաջնորդվել է հայրենիքի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության զգացումով: Ցանկացած բարդ իրավիճակում հե՛նց պատասխանատվության զգացումն է նրան օգնել մշտապես հաղթել ու առաջ շարժվել։
Թե՛ իշխանափոխության օրերին, թե՛ դրանից հետո նա կարող է հանգիստ խղճով և պարզ ճակատով պնդել, որ արել է ամեն ինչ, որպեսզի հեղափոխության նպատակներն իրականանան, թույլ չի տվել ընտրված ճանապարհից գաղափարների խեղաթյուրում կամ շեղում և շարունակում է շարժվել նույն ուղով: Ունենալով տարիների փորձ, բնական է, որ Վանեցյանին կհաջողվի ոչ միայն ազդեցիկ քաղաքական գործիչ դառնալ, այլև ստանձնել արտախորհրդարանական առաջնորդի դերը, որի հիմնաքարն արդեն դրված է: