Քաբուլի օդանավակայանի մոտ կրակոցներ են հնչել. ԶԼՄ-ներ
InternationalՔաբուլի օդանավակայանի արևելյան դարպասների մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուսալիքը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ վիրավորներ և զոհերի մասին տեղեկություն դեռ չի ստացվել:
Հիշեցնենք, որ նախօրեին աֆղանական մայրաքաղաքի օդանավակայանում մի քանի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյուն էր որոտացել նաև մոտակա Baron հյուրանոցի հարևանությամբ, որտեղ հավաքվել էին արտասահմանցի քաղաքացիները:
Հաղորդվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Կատարվածի հետևանքով ավելի քան 170 մարդ է զոհվել, այդ թվում՝ 18 ամերիկացի զինվորական, հազարից ավել մարդ վիրավորվել է: