Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
SocityՎարանդայի (Ֆիզուլի) շրջանում օգոստոսի 27-ին տեղի ունեցած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1651 աճյուն:
Ավելին...