Սթիվեն Ջերարդը «Ռեյնջերս»-ի հետ Երևան չի ժամանել
SportԳլազգոյի «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը չի ժամանի Հայաստան՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Ալաշկերտի» հետ պատասխան խաղին։ Այս մասին հայտում է The Daily Record-ը։
Նշվում է, որ Ջերարդը և ևս 6 ֆուտբոլիստ չեն ներկայացել Գլազգոյի օդանավակայան այսօր կեսօրին, երբ թիմը մեկնել է Հայաստան։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շոտլանդական ակումբը լուրջ խնդիրների է բախվել կազմի հարցում։ Մեկ այլ աղբյուր էլ նշում է, որ թիմում կորոնավիրուսի բռնկման արդյունքում Ջերարդն ինքնամեկուսացած է։
Թիմի հիմնական կազմի մի շարք խաղացողներ, այդ թվում հիմնական և պահեստային դարպասապահները ևս չեն ժամանել Հայաստան և չեն կարողանա օգնել իրենց թիմին վաղա խաղում։
Երևանյան խաղում «Ռեյնջերսին» կուղեկցի գլխավոր մարզչի օգնական Գարի ՄքԱլիստերը։