Մակեդոնիայի ընտրանին հոգեբանորեն շատ ուժեղ թիմ է. Կապառոս
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ընտրանու առաջիկա մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն համարում է նույնպես ուժեղ, որքան Գերմանիայի ընտրանին է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապառոսը:
«Մենք մեր բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի վրա: Գերմանիայի հավաքականի մասին կխոսենք այդ խաղից հետո միայն: Գերմանիայի հավաքականում այնքան բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, որ նրանց մարզիչը մեծ ընտրության հնարավորություն ունի: Մակեդոնիայի ընտրանին հոգեբանորեն շատ ուժեղ թիմ է: Նրանք նույնիսկ մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը: Հյուսիսային Մակեդոնիան ուժեղ է, նույնիսկ այնքան, որ կարող եմ ասել Գերմանիայի պես»,-ասաց մարզիչը:
Անդրադառնալով հավաքական չհրավիրված Նորբերտո-Բրիասկո Բալեկյանին` Կապառոսը շեշտեց, որ հարձակվողը չի հրավիրվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, քանի որ ըստ արգենտինական օրենքների ֆուտբոլիստը հետ Արգենտինա վերադառնալու դեպքում պետք է 14-օրյա կարանտին անցնի: