Հայաստանում կիրականացվի անասնաբուժության բնագավառի նոր ծրագիր. ՍԱՏՄ
EconoмицсՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանն այսօր տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:
Կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն այս տարվա սեպտեմբերից սկսել ծրագիրն ու այն ավարտել մինչև տարվա վերջ: Արդյունքում ակնկալվում է ունենալ անասնաշուկաների և սպանդանոցների աշխատանքների բարելավման ուղեցույց, որը կնպաստի կենդանական հիվանդությունների տարածման կանխարգելմանը:
Ծրագրի քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի ՊԳԿ hայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը և ՊԳԿ hայաստանյան ներակայացուցչության ազգային ծրագրի ղեկավար Զարուհի Բեգլարյանը: