Ալբան համաձայնել է աշխատավարձի նվազեցման
Sport«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան համաձայնել է աշխատավարձի նվազեցման, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստը որոշել է ընդառաջել ակումբի ղեկավարությանն ու համաձայնել աշխատավարձի 25 % նվազեցման։ Ավելի վաղ նման քայլի դիմել էր նաև պաշտպան Ժերար Պիկեն։ Այս կերպ Ալբան ցանկացել է ցույց տալ իր նվիրվածությանը «Բարսելոնային» և օգնել է ակումբին, որը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել։
Ալբան 2012 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»։