«Կապույտ լուսին». երբ հնարավոր կլինի տեսնել հազվադեպ երկնային երևույթը
CultureՀանգստյան օրերին հնարավորություն կընձեռվի տեսնել «կապույտ լուսին» կոչվող հազվադեպ երևույթը, որը կրկին տեղի կունենա 2024 թվականին:
Ինչպես հաղորդում է CNN-ը, կապույտ լուսինը մեկ օրացուցային ամվա մեջ երևացող երրորդ լիալուսինն է 4 հնարավորից:
Նշվում է, որ Ամերիկաներում բնակվող մարդիկ կկարողանան տեսնել այն շաբաթ գիշեր, սակայն լիալուսինն իր գագաթնակետին կհասնի արևելյան ժամանակով կիրակի առավոտյան 1:04-ին (երևանյան՝ 09:04):
Կապույտ լիալուսինը երևում է միջինում 2.7 տարին մեկ: Այն իրականում կապույտ չի լինի: Այն տարբեր տարածաշրջաններում այլ անուններով է հայտնի: