Ասես իրական ձկներ լինեն. տաղանդավոր նկարիչն ուշագրավ 3D պատկերներ է ստեղծում (լուսանկարներ)
CultureՃապոնացի նկարիչը, որը համացանցում հայտնի է Ֆեյֆ Դոնգ (Feif Dong) անունով, զարմանահրաշ եռաչափ նկարների շարք է ներկայացնում, որոնցում պատկերված առարկաներն առաջին հայացքից չափազանց իրական են թվում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նրա աշխատանքներում գերակշռում են ակվարիումով ձկնիկների 3D պատկերները: Ձկները նման ոճով պատկերելու ավանդույթը Ճապոնիայում տարածում է գտել մոտ մեկ տասնամյակ առաջ: Այդ ժամանակվանից ի վեր նկարիչները զարգացնում են նկարչական տեխնիկան և հմտանում:
Դոնգի աշխատանքները ինչպես նկարներ, այնպես էլ քանդակներ կարող են համարվել, քանի որ բաղկացած են ակրիլային ներկի մի քանի շերտերից, որոնք նկարիչը ձեռքով տարածում է: Այդ շերտերից յուրաքանչյուրն ամրացվում է թափանցիկ խեժանման նյութի վրա: Վարպետի յուրաքանչյուր սխալ կարող է ուղղակի փչացնել շաբաթներ, երբեմն էլ՝ ամիսներ տևած աշխատանքի արդյունքը:
Թափանցիկ խեժն իր ցանկացած տարայում լցնելուց հետո նա թողնում է, որ այն չորանա, այնուհետև սկսում նկարել ակրիլային ներկերով: Ամեն մի շերտն ավարտելուց հետո նա կրկին մի քանի ժամ սպասում է, մինչև ներկն ու խեժը չորանան: Այս գործողությունը կրկնվում է մոտ 20 անգամ, որից հետո միայն արվեստի գործը պատրաստ է լինում: