ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է լավագույն մարզչի և ֆուտբոլիստի թեկնածուներին
SportՖուտբոլի Եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզիչների, ֆուտբոլիստների թեկնածուներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար թեկնածուներն են Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպաններ, իտալացի Ժորժինյոն ու ֆրանսիացի Նգոլո Կանտեն և Անգլիայի չեմպիոն«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն:
Լավագույն մարզիչի տիտղոսի համար պայքարում են Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Չելսի»-ի գլխավոր մասնագետ Թոմաս Տուխելը և «Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Հաղթողները հայտնի կդառնան օգոստոսի 26-ին: