Ադրբեջանական զորքն այսօր հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից. գյուղապետ
SocityԱդրբեջանական զորքն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 10-ի սահմաններում, հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
«Ադրբեջանական զորքը մոտ 1 կմ առաջխաղացում էր ունեցել, հիմա հետ են քաշվել մեր համայնքին նախկինում պատկանող անասնաֆերմայում տեղակայված իրենց բազա։ Որտեղ հակառակորդն առաջխաղացում ուներ, այդ տարածքից գյուղն ուղիղ նշանառության տակ էր, հիմա հետ են քաշվել»,– ասել է գյուղապետը։
Արտակ Հակոբյանը դեռ օգոստոսի 17-ին էր ասել, որ մի քանի օր առաջ Եղցահողի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, մինչդեռ Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանն մեկնաբանելով այս լուրը, նշել էր, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որևէ խնդիր չկա։
Հարցին, թե ՊԲ զինծառայողներ կա՞ն Եղցահողի սահմաններին, գյուղապետն ասել է. «Գյուղում ՊԲ զինծառայողներ կան, բայց կոնկրետ առաջնագծի այդ հատվածից մեր բանակը հետ է քաշվել»։
Ավելին...