Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի. նա ազատ է արձակվել
RightԳորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կկալանավորվի. վերջինը բավարարել է ներկայացված միջնորդությունը:
Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչունցը և Սուսաննա Մկրտչյանը չեն կալանավորվի. նրանք ևս ազատ է արձակվել:
2021թ. օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեում որոշումներ էին կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
2021թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները ձերբակալվել էին՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար