Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումներ
SportՕգոստոսի 18-ից 21-ը եվրոպական մի շարք քաղաքներում կմեկնարկեն ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի հանդիպումները։
Ռուսաստանում կայանալիք հանդիպումները սպասարկող մրցավարների թվում են ՀՖՖ մրցավարներ Սոֆիկ Թորոսյանը և Լիանա Գրիգորյանը, իսկ Հայաստանը ներկայացնող Արաքսյա Սարիբեկյանը և Քրիստինե Գրիգորյանը կսպասարկեն Սլովենիայում տեղի ունեցող հանդիպումները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։