Զոհ Վարդենիսում. հակառակորդի դիպուկահարի կրակոցից 20-ամյա զինծառայող է մահացել
SocityՎարդենիսի Կութ համայնքի տարածքում հակառակորդի դիպուկահարի կրակոցից 20-ամյա ժամկետային զինծառայող է զոհվել:
Միջադեպը գրանցվել է փոխհրաձգության հետևանքով:
Տեղի ունեցածի մասին հայտնել է https://t.me/mikayelbad տելեգրամյան ալիքը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով այսօր հայկական կողմն արդեն երկու զոհ ունի. երկու զինծառայողներն էլ սպանվել են դիպուկահարկի կրակոցից:
Առավոտյան՝ ժամը 09:50-ի սահմաններում նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել էր ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը՝ https://www.armrusnews.am/?p=2566
ՀՀ Պաշտպանության նախարարությունը միայն առավոտյան տեղի ունեցածի մասին էր հայտնել, իսկ Կութ համայնքում կատարվածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի տարածել: