Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Expo 2020 Dubai». հայկական արտադրողները համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ նույն հարթակում կհայտնվեն

Econoмицс

2021 թ․ հոկտեմբերի 1–ից 2022 թ․ մարտի 31–ը Դուբայում կայանալիք «Expo 2020 Dubai»-ի շրջանակում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) քառօրյա ցուցահանդեսը, որին կարող են մասնակցել հայկական ընկերություններն ու արտադրողները։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այս ցուցահանդեսը հնարավորություն կտա  ոչ միայն հայկական ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել համաշխարհային շուկայում, այլև ստեղծել նոր ամուր բիզնես կապեր, հանդիպել օտարերկրյա պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ։

Էքսպոյի ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպիչների կողմից անցկացվող վորքշոփերի, որոնց շրջանակում հրավիրյալ մասնագետները մանրամասն կծանոթացնեն ԱՄԷ-ի և Պարսից ծոցի համագործակցության երկրների շուկաներ մուտք գործելու գաղտնիքներին ու ուղիներին։

Գործարար կապեր ձեռք բերելու և բիզնես շփումների իրականացման լավագույն հարթակներից մեկն էլ B2B պորտալն է, որում գրանցվելով՝ հայկական ընկերությունները կհայտնվեն համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ նույն հարթակում։

Նախարարության վստահեցմամբ, հայկական ընկերությունների համար գործարար աշխարհին ներկայանալու ևս մեկ հնարավորություն է արտահանման կատալոգը/ամսագիրը․ դրանում ներառված կլինեն Էքսպոյի մասնակից հայկական ընկերությունների գործունեության, ոլորտի, արտադրատեսակների մասին տեղեկություններ։ Կատալոգը հասանելի կլինի «EXPO 2020 Dubai»-ի մասնակից 190–ից ավելի երկրների գործարարներին։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ ՀՀ վարչապետի որոշմամբ՝  «Դուբայ ԷՔՍՊՈ - 2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատարն է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

«EXPO 2020 Dubai»-ի հայաստանյան կազմակերպչական թիմը մասնակից ընկերությունների համար կկազմակերպի նաև բիզնես հանդիպումներ, որոնք կարող են անցկացվել «Արտադրված է Հայաստանում» էքսպոյի տարածքում հատուկ դրա համար առանձնացված հատվածում։

Շուրջ 2880 մ2 զբաղեցնող ցուցահանդեսային տարածքում իրենց ապրանքներն ու ծառայությունները կարող են ներկայացնել հետևյալ ոլորտներում գործող հայկական ընկերությունները՝


Սննդամթերք և խմիչք (գինի),


Թեթև արդյունաբերություն,


Թանկարժեք զարդեր (ոսկերչություն),


ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ


Տուրիզմ


Կրեատիվ, մեդիա, կինոարտադրություն


Այլ


Համաշխարհային էքսպոն աշխարհի ամենահին ցուցահանդեսային միջոցառումներից մեկն է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ որևէ խոշոր քաղաք  6 ամիս շարունակ հյուրընկալում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ներկայանում են իրենց ամենագրավիչ կողմերով։ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ»–ին մասնակցում է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էքսպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Կազմակերպիչներն ակնկալում են 25 մլն տեղացի և արտասահմանյան այցելուներ։

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network