Ես լիովին վստահ եմ, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել․ Լապորտան՝ Մեսսիի հեռանալու մասին
Sport«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Լիոնել Մեսսիին՝ ակումբից հեռանալուց հետո:
«Մենք միշտ կսիրենք Լիոնել Մեսսիին: Աստիճանաբար մեր հարաբերությունները փչացան: Մենք ցանկանում էինք, որ նա մեզ հետ մնա ևս երկու տարի:
Նա լավագույնն է: Դժվար է բացատրել, թե ինչ զգացումներ ունեցա, երբ նրան տեսա ՊՍԺ-ում: Ես կցանկանայի, որ Մեսսին իմ թիմում լիներ, բայց ես լիովին վստահ եմ, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Ակումբը բոլորից կարևոր է, այլ ընտրություն չկար»- մեջբերում է Լապորտային BBC-ն:
Նշենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2003 թվականից։