«Որդիս, ես չեմ դադարում շնորհակալություն հայտնել քեզ, որ ինձ ես ընտրել, որպես քո մայր»․ Լիլիթ Բասյանի շնորհավորանքը որդուն
VideosՍննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա եւ դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդին՝ Ալեքսը, որի ծննդյան օրն է այսօր։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրին կից սննդաբանը շնորհավորելով որդու տարեդարձը՝ գրել է․ «Մայրիկի կյանք, ծնունդդ շնորհավոր։
Որդիս, ես չեմ դադարում շնորհակալություն հայտնել քեզ, որ ինձ ես ընտրել, որպես քո մայր։
Յուրաքանչյուր ծնող սիրում է իր երեխային, բայց իմ սերը հիվանդագին է, այդպես եմ ես այն անվանում։
Դու իմ օդն ես, իմ կյանքն ես։ Որդիս, շնորհակալություն այս 7 տարիների համար, քանի որ ես դարձա մայր: Հարստություն է քեզ ունենալը։ Առողջ ու երջանիկ եղիր։ Ես ուզում եմ, որ դու միշտ հաջողակ լինես կյանքում, ես ուզում եմ, որ դու երբեք տխուր չլինես։ Ալեքս, սիրում եմ քեզ. Հիշիր, ես քո բերդն եմ, ես քո ընկերն եմ, դու միշտ լավագույնն ես ինձ համար»: