Ամերիկացի զինվորականները գրոհել են ահաբեկիչների դիրքը Դեր Զորում
SocityԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող 4 ուղղաթիռ շաբաթ դեսանտային ուժեր են իջեցրել Դեր Զոր նահանգի Ալ-Մուհայմիդ բնակավայրի մոտակայքում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվամիջոցին, ամերիկացի զինվորականները գրոհել են տներից մեկը, որտեղ թաքնվում էին ահաբեկիչները և գրոհայիններից մեկին գերի են վերցրել: Տարածքից հեռանալով՝ դեսանտայինները պայթեցրել են կառույցը:
Նշվում է, որ այդ տարածքում նախկինում գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերից մեկը, որը վերացվել է 2019 թվականին քրդական զորամիավորումների կողմից: