Հայտնի են դարձել ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններն օգոստոսյան ճամփորդությունների համար
EconoмицсՓորձագետները պարզել են, թե որ ուղղություններն են ամենից շատ նախընտրել ՌԴ բնակիչներն այս ամիս իրենց հանգիստը ծրագրելիս:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ներկայացնելով ավիատոմսերի ամրագրման ծառայության օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, արտասահմանյան երկրների շարքում առաջատարը դարձել է Ալբանիան, որի նկատմամբ հետաքրքրությունը հուլիս ամսվա համեմատ աճել է 59 տոկոսով: 43 տոկոսով ավելի հաճախ տոմսեր են ձեռք բերվել դեպի Բուլղարիա, 42 տոկոսով՝ դեպի Վրաստան:
Օգոստոսյան ճամփորդությունների ուղղությունների շարքում ընդգրկվել են նաև Թուրքիան, Ուզբեկստանը, Չեռնոգորիան, Բելառուսը, Խորվաթիան, Հունաստանը, Մոլդովան: