Ինչպե՞ս է հաշվարկվում սպառած էլեկտրաէներգիայի քանակը և արժեքը
SocityՍպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվիչի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը հաշվիչի գործակցով (հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գարծակիցների արտադրյալ) բազմապատկելու միջոցով:
Եթե առևտրային հաշվիչն ամիջապես գրանցում է էլեկտրաէներգիայի քանակը, որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրաէներգիայի այդ քանակը:
Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով: