Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն
SportՌումինիայի Յասի քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստուհի:
Այսօր կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը՝ պարտության մատնելով Տատիանա Դորնբուշին:
Երկրորդ հաղթանակն է տոնել նաև Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը: Վերջինս ծնկի է բերել ադրբեջանցի Զեինաբ Մամեդյարովային:
Առաջին տուրում հաղթանակի հասած Լիլիթ Մկրտչյանը այս տուրում միավորը կիսել է Ուլվիա Ֆատալիևայի հետ:
Առաջին տուրում պարտություններ կրած Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիամ Մկրտչյան այս տուրում հաղթանակի են հասել՝ համապատասխանաբար Ալեքսանդրա Տարասենկայի, Պետրոնելա-Ալեքսանդրա Պարասչիվի ու Աննա Ագրեստի նկատմամբ:
Սուսաննա Գաբոյանը, որն առաջին տուրում ոչ-ոքի էր խաղացել, այս տուրում պարտվել է Նատալիա Բուկսային: