Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք
EconoмицсԻրանական կողմը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք դրա դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հայտնել է Իրանի էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր երկրի կարիքներն են դարձել այն բանի պատճառը, որ մենք դադարեցրել ենք էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք»,- ասել է նա:
Ռաջաբի Մաշհադին նաև տեղեկացրել է Աֆղանստան արտահանության կրճատման մասին: «Այսօր առկա պայմանագին համապատասխան մենք Աֆղանստանին ենք մատակարարել 13 մեգավատ էլեկտրաէներգիա, մինչդեռ անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կազմել է 100 մեգավատ»,- հավելել է նա:
Իրանում էլեկտրամատակարարման իրավիճակն այս ամռանը սրվել է և հանգեցրել լույսի կանոնավոր անջատման ամբողջ երկրում:
Խնդիրը մի քանի անգամ բողոքի ակցիաների Է հանգեցրել քաղաքներում: Իրանի իշխանությունները ձգտում են կրճատելու էլեկտրաէներգիայի սպառման մակարդակը՝ դիմելով դրա մատակարարման սահմանափակման այն պետական հիմնարկություններին, որոնք չեն պահպանում կարգադրությունները:
Հուլիսի 27-ին Թեհրանում 210 պետական հիմնարկներ լիովին անջատվել են էլեկտրամատակարարումից սահմանված կանոնների խախտման պատճաով: Էլեկտրամատակարարման բնագավառում ընդհատումներն Իրանի համար շարքային երևույթ են ամռան սեզոնին: Հանգուցային պատճառներից մեկն օդորակիչների համատարած օգտագործումն է շոգ եղանակին: Այս տարի իրավիճակը սաստացել է երաշտի պատճառով, որը նվազեցնում է հիդրոԷլեկտրակայանների օգտագործման հնաավորությունները: