Հնդկաստանում տարեց քահանան տաճարում 7 և 9 տարեկան աղջիկների է բռնաբարել
RightԴելիում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Վիշվա Բանդհու անունով տարեց քահանային, որը հարձակվել է 7 և 9 տարեկան երկու աղջիկների վրա և հենց տաճարում բռնաբարել նրանց, գրում է The Times of India-ն:
Բացի ցմահ ազատազրկումը, նա բռնաբարության համար տուգանվել է 50 000 ռուփիով, իսկ զոհերին ահաբեկելու համար՝ 10 000 ռուփիով: Նա նաև յուրաքանչյուր աղջկա կվճարի փոխհատուցում՝ 750 հազար ռուփիի չափով:
Դատավորը հատկապես ընդգծել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել հենց այն վայրում, որտեղ երեխաները պետք է իրենց հնարավորինս ապահով զգան, իսկ քահանայի վերադաստիարակումն անհնար է: