ԱՄՆ-ում սենատորը ձերբակալվել է մանկապղծության համար
RightԱրիզոնա նահանգի սենատոր Թոնի Նավարետեն ձերբակալվել է մի քանի մեղադրանքներով, այդ թվում ՝ մանկապղծության համար: Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ հղում անելով Ֆենիքս քաղաքի ոստիկանությանը:
35-ամյա Նավարետեն մեղադրվում է 2019 թվականին անչափահասի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու համար:
Ոստիկանությունը հայտնել է, որ հարցաքննել է տուժողին և վկաներին, որից հետո հիմքեր են ստացել քաղաքական գործչի ձերբակալության համար: Գործի մնացած մանրամասները չեն հաղորդվում: