Հայտնի է Beeline-ի «Շեյքիր, պարիր և շահիր iPhone 12 Pro» մրցույթի հաղթողը
Socity«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) Գայանե Օրդուխանյանին հանձնեց «Շեյքիր, պարիր և շահիր iPhone 12 Pro» պարային մրցույթի գլխավոր մրցանակը:
Գայանեն, հետևելով մրցույթի բոլոր կանոններին, կրկնել է Beeline-ի գովազդային տեսահոլովակի պարային շարժումները և իր տեսանյութի տակ հավաքել է մրցույթում ամենաշատ հավանումները՝ մոտ 11 000:
«Ամռան ամենառիթմիկ, ամենասպորտային ակցիան` «Շեյքը», վերածվեց երիտասարդական թրենդի։ Մրցույթի վիդեոները հավաքել են ավելի քան երկու միլիոն ցուցադրություն և բազմահազար հավանումներ։ Շնորհավորում եմ Գայանեին և ցանկանում, որ այս նորագույն iPhone-ը իրեն պարգևի միայն դրական զգացմունքներ», - նշեց «Տելեկոմ Արմենիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
Beeline-ը շարունակում է իրականացնել ամռան ամենաժամանցային «Շեյք» ակցիան, որի ընթացքում խաղարկվում են անվերջ մեգաբայթներ, ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկներ, ինքնագնացներ, iPhone 12 Pro, ինչպես նաև գլխավոր մրցանակը՝ Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ուղեգիր։
Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել My Beeline Armenia հավելվածը, գրանցվել, «շեյք» բաժնում, ամեն օր շեյքել (թափահարել) հեռախոսը և շահել պարտադիր նվերներից որևէ մեկը։ Ավելին, ցանկության դեպքում կարելի է մեկ օրում անվերջ շեյքել՝ ակտիվացնելով «1ԳԲ+ Շեյք» հավելյալ ծառայությունը ընդամենը 100 դրամի դիմաց։
Արշավի շրջանակներում մասնակիցներն արդեն շեյքել են ավելին քան 3,5 մլն անգամ, բաժանորդներն ավելի քան 700 միլիոն մեգաբայթ ինտերնետ ստացել են հենց շեյքելու դիմաց, 150 000 օգտատեր միացել է ամառվա ամենաթրենդային և երիտասարդական շարժմանը՝ «Շեյքին»։