Լևանդովսկին չի բացառում, որ կհեռանա Բավարիայից
Sport«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը զրույց է ունեցել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ՝ վերջինիս ապագայի վերաբերյալ։
32-ամյա լեհ հարձակվողտ մարզչին հավաստիացրել է, որ առաջվա պես մոտիվացված է և մտադիր է հետագայում ևս տիտղոսներ նվաճել մյունխենյան ակումբի կազմում, հայտնում է SportBild-ը։
Այդուհանդերձ, Լևանդովսկին չի բացառում, որ 2022 թվականին կարող է հեռանալ «Բավարիայից»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։