Վանը պայմանագիր է կնքել 36-ամյա ռուս դարպասապահի հետ
Sport«Վան» ակումբի դարպասն այսուհետ կպաշտպանի 36-ամյա ռուս դարպասապահ Նիկոլայ Ցիգանը։ Այս մասին հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նիկոլայը խաղացել է «Կրիլյա Սովետով» և «Տորպեդո» ակումբներում։
Դարպասապահի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային Լիգան ներկայացնող «Նովոսիբիրսկ»-ը, որի կազմում անցած մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում, որից 8-ում դարպասն անառիկ է պահել: