Աննա Հակոբյանի սրտի թեկնածու Աշոտ Գևորգյանը Գորիսի քաղաքապետ դառնալու հարցում լուրջ պատրաստություն է տեսնում
SocityԷրատո ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանի սրտի թեկնածու Աշոտ Գևորգյանը Գորիսի քաղաքապետ դառնալու հարցում լուրջ պատրաստություն է տեսնում։ Գորիսի թիվ 6 դպրոցի տնօրենն ինքն իրեն արդեն Գորիսի ապագա քաղաքապետ է ներկայացնում և անգամ դպրոցում ցուցում է տվել, թե իրենից հետո ում է ինքը նշանակելու դպրոցի տնօրեն։
Աշոտ Գևորգյանը հայտարարել է, որ իր գլխավոր սպոնսորը Էրատոյի հրամանատարն է և իրեն անձամբ է խոսք տվել, որ Գորիսի քաղաքապետ է դարձնելու։
Սեփական կոլեկտիվում հումորով են վերաբերել տնօրենի հավակնություններին՝ հեգնելով, որ Էրատոյի սրտի թեկնածուն անգամ մի դպրոց չի կարողանում ղեկավարել, շենքի տարածքները ծածկված մացառներով, ուր մնաց քաղաք ղեկավարի։
Ըստ դպրոցից ստացած տեղեկությունների Աշոտ Գևորգյանը վերջին շրջանում անգամ քայլվածքն է փոխել, դպրոց մտնում է՝ որպես ապագա քաղաքապետ, վստահեցրել են էրատոյի դեմ խաղ չկա։