Աղբյուր. ՄՅՈւ-ն պատրաստ է Պոգբային բաց թողնել ՊՍԺ
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ թիմից:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ն` մանչեսթերյան ակումբում քիչ հավանական են համարում իրադարձությունների այնպիսի զարգացումը, որոնց դեպքում ֆրանսիացին կերկարաձգի պայմանագիրը:
Նշվում է, որ հրապարակայնորեն հայտարարվում է, թե բանակցությունները շարունակվում են, բայց իրականությունն այն է, որ ՄՅՈւ-ն արդեն այս ամառ բաց կթողնի նրան, եթե ՊՍԺ-ն ձեռք բերելու փորձ անի:
Պոգբայի գործող պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանն ու արդեն հունվարից նա կարող է պաշտոնական բանակցություններ վարել այլ ակումբների հետ: