Հիվանդանոցում մահացել է Դիլիջանի թունելի մոտ տեղի ունեցած վթարից տուժած 25–ամյա ուղևորը
SocityԱյսօր Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Պողոսյանը, որը նշված կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելից դուրս գալիս Երևանի բնակիչ, 21-ամյա Նարեկ Նազարյանի կողմից վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելուց հետո, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Կայքը հիշեցնում է, որ վթարից հետո ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով էլ Ն. Նազարյանն ու Հ. Պողոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորն աշխատում էին «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ Ն. Նազարյանը՝ որպես վարորդ-առաքիչ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Ավելին...