ԱՄՆ-ում հայ տղամարդուն մեղադրել են խարդախության մեջ
SocityԿալիֆորնիայի Բերբանկ քաղաքում 12 անձանց խաբած տղամարդուն մեղադրել են խարդախության մեջ։
Հյուսիսային Հոլիվուդ քաղաքի հայ բնակիչ, 29-ամյա Գեւորգ Ադոյանը, դետեկտիվների փոխանցմամբ, բանկի սահմաններից դուրս մոտեցել է մի անձի, ասել, թե գերազանցել է կանխիկացման իր սահմանագիծը, եւ խնդրել տուժածին կանխիկացնել իր մուրհակը, որ կարողանա խաղալ կազինոյում։
Ադոյանը նույնիսկ գումար է խոստացել տուժողին։ CBSLA-ի փոխանցմամբ, տուժածը գումար է հանել իր հաշվից, վերցրել Ադոյանի մուրհակը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ այն կեղծ է եղել։ Երբ տուժողն այդ մասին հայտնել է ոստիկաններին, դետեկտիվները պարզել են, որ նման դեպք տեղի է ուենցել եւս 12 անձանց հետ, նույն վայրում։
Իրավապահները խուզարկել են Ադոյանի բնակարանն ու այլ կեղծ մուրհակներ հայտնաբերել։ Ադոյանին ձերբակալել եւ ազատ են արձակել գրավի դիմաց։ Նա օգոստոսի 9-ին կկանգնի դատարանի առջեւ։