2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար
Հունիսի 1-ից սկսվում են առաջին դասարանցիների առցանց գրանցումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«1-ից 10-ը այն աշակերտների համար է, որոնք ունեն տվյալ դպրոցում սովորող եղբայր, կամ քույր եւ աշխատող ծնող, իսկ 10-ից հետո մնացած բոլորի համար։ 2014թ․ ծնված բոլոր աշակերտները պետք է գնան սեպտեմբերի 1-ից դպրոց, գրանցեք, կտեսնենք, ամեն ինչ կանենք՝ սեպտեմբերի 1-ից դպրոցներում դասեր լինեն։ Առնվազն տարրականների եւ առաջին դասարանցիների դասերի վերսկսումը պիտի ապահովենք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դասերի լիարժեք վերսկսումը կախված է նրանից, թե ինչքանով մարդիկ կհետեւեն անվտանգության սահմանված կանոններին, այն է՝ դիմակների կրումը, ձեռքերի պարբերական ախտահանումն ու սոցիալական հեռավորությունը։