Կորոնավիրուսից մահացել է հայտնի ճարտարապետ Էդուարդ Թանգյանը
CultureԿորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ճարտարապետների միությունից:
«Եվս մեկ ցավալի կորուստ Կովիդ 19-ի հետևանքով:
73 տարեկան հասակում մահացավ 1980 թ. Հայաստանի Ճարտարապետների միության անդամ, տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ, ճարտարապետական համայնքի կողմից շատ սիրված ԷԴՈՒԱՐԴ ԹԱՆԳՅԱՆԸ
Հայաստանի Ճարտարապետների պալատը սգում է նրա մահը և ցավակցում հարազատներին ու ընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ: