Ջեֆ Բեզոսը բարեհաջող վերադարձել է դեպի տիեզերք իր առաջին թռիչքից (լուսանկարներ, տեսանյութ)
CultureԱմերիկյան Blue Origin ընկերության New Shepard բազմանգամյա օգտագործման տիեզերանավը, որում 4 մարդ է եղել, բարեհաջող վայրէջք է կատարել դեպի տիեզերք թռիչքից հետո: Վայրէջքը տեղի է ունեցել Տեխասի կայանի հարևանությամբ:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փորձարարական թռիչքն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերության կայքում:
Տիեզերանավով տիեզերք են հասել Բեզոսը, ինչպես նաև նրա եղբայրը, 82-ամյա օդաչու Ուելի Ֆանկը և Նիդերլանդների 18-ամյա բնակիչ Օլիվեր Դեմենը: Վերջին երկուսը դարձել են ամենատարեց և ամենաերիտասար անձինք, որոնք եղել են տիեզերքում:
Թռիչքն, ընդհանուր առմամբ, տևել է 10 րոպե 28 վայրկյան: Տիեզերանավը հասել է 107 կմ բարձրության՝ հաղթահարելով Կարմանի գիծը, որը համարվում է տիեզերքի սահմանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին դեպի թռիչք առաջին չվերթին մասնակցել է բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը իր իսկ ընկերության տիեզերանավով: Սակայն Բրենսոնը բարձրացել էր 80 կմ և չէր հատել այդ սահմանը: