Բողոքի ցույցը կազմակերպած լրագրողներին թույլ չեն տվել մտնել Վրաստանի խորհրդարան
InternationalԸնդդիմադիր լրագրողները, որոնք հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, պահանջում են անցկացնել նրանց դեպի ներս, որպեսզի հարցեր տան ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին, հաղորդում է Sputnik-Գրուզիան:
ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն իրականացվում է հավատարմագրմամբ, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան:
«ԶԼՄ-ները կարող էին ներկայացնել այն մարդկանց ցանկը, ովքեր կլինեն շենքում. փոխանցվել է ընդհանուր 100 ԶԼՄ-ի ցանկ: Ելնելով նրանից, թե ինչ է տեղի ունեցել դահլիճում նախորդ նիստի ժամանակ՝ մենք չենք կարող թույլ տալ հյուրեր, որոնց հրավիրել է ընդդիմությունը»,-նշել է Կուչավան:
Վրաստանի ներքին գործերի նախարարն այսօր պատասխանում է խորհրդարանի պատգամավորների հարցերին Թբիլիսիում հուլիսի 5-6-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: