Սոն Հյուն Մինը կմնա Տոտենհեմում
SportԼոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինը կշարունակի հանդես գալ լոնդոնյան ակումբում:
29-ամյա հարձակվողը մոտ է նոր պայմանագիր կնքելուն: Նոր համաձայնագիրը սահմանված կլինի մինչև 2025 թ.՝ տարեկան 10.28 մլն ֆունտ աշխատավարձով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
2021 թ-ին անցկացրած 30 խաղում կորեացին դարձել է 9 գոլի հեղինակ: