Կոտայքում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Opel-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. ավտոմեքենաների խցանումը հասնում է 10 կիլոմետրի
SocityԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 29.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լexus, Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր ու Չարենցավանի հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի և Չարենցավանի բժշկական կենտրոնների բժիշկները:
Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին՝ բախվելով երկաթե արգելապատնեշներին, իսկ Opel-ն էլ մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին՝ նույնպես բախվելով երկաթբետոնե արգելապատնեշներին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու հատուկ ճոպանով կապել են Lexus-ը, որպեսզի այն չգահավիժի:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ավելին․․․