Շախմատի ԱԳ. Շանթ Սարգսյանը պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից. Մարտիրոսյանը կմցրի Մամեդյարովի հետ
SportՍոչիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Հայ մասնակիցներից պայքարի մեջ մնացին միայն Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը:
1/64 եզրափակչի շրջանակում Շանթ Սարգսյանը թայ բրեք անցկացրեց Նիջաթ Աբասովի հետ ու պարտվեց 0.5-1.5 հաշվով: Դասական դիմակայությունում գրանցվել էր 1-1 հաշիվը:
1/32 եզրափակչում Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, որն իր հերթին առավելության է հասել Գրիգոր-Սևակ Մխիթարյանի նկատմամբ:
Արոնյանը հիվանդության պատճառով հրաժարվել էր մասնակցությունից, իսկ Գաբուզյանն ու Գ. Սարգսյանը պարտվեցին 1/32 եզրափակչում: