Հնարավոր է` Ադրբեջանը ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը
InternationalԴիվանագիտական աղբյուրները քննարկում են օկուպացված Հյուսիսային Կիպրոսն Ադրբեջանի կողմից ճանաչելու հավանականությունը` հաշվի առնելով հուլիսի 20-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը օկուպացված տարածքներ, գրում է Greekcitytimes-ը:
Այս խոսակցություններն ի հայտ եկան այն բանից հետո, երբ հայտարարվեց Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության` պատմության մեջ առաջին անգամ օկուպացված Հյուսիսային Կիպրոս այցի մասին:
Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրները նշում են, որ նախագահ Իլհամ Ալիևն իր քարտերը պահում իր մոտ, բայց գնահատում են, որ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության» ճանաչումը տեղի կունենա աստիճանաբար, եթե չհայտարարվի այսօր:
Հիշեցնենք, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչել է այսպես կոչված` «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»:
«Օկուպացված տարածքներում ներկայությունը հարաբերությունների թարմացում է, բայց դա չի նշանակում անհապաղ ճանաչում», - շեշտում են նրանք:
Նույն աղբյուրների համաձայն` կա երկու հավանական պատճառ, թե ինչու ինչ-որ պահի Ադրբեջանը կարող է նման քայլ կատարել:
Մի կողմից, Թուրքիան՝ «Ադրբեջանի եղբայր պետությունը» էականորեն օգնել է ադրբեջանցիներին՝ անցյալ տարվա Լեռնային Ղարաբաղի պատերազմում իրենց հավակնած տարածքները գրավելու հարցում:
Մյուս կողմից, Ադրբեջանի ղեկավարությունը դեռ վրդովված է, քանի որ միջազգային դիվանագետների մեծ մասը աջակցել է Հայաստանին ադրբեջանցիների հետ հակամարտությունում:
Դիվանագետները գնահատում են, որ նման քայլը ցնցելու է Արևմտյան աշխարհի ջրերը, և, քանի որ Արևմուտքը աջակցում է Հայաստանին, դա կարող է լինել նրանց վրեժխնդրությունը:
Թուրքաֆիլ պետությունների կողմից կեղծ-պետության ճանաչման սցենարը
Ֆամագուստայի քաղաքապետ Սիմոս Յոաննուն հայտնել է իր կարծիքը Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի հնարավոր ճանաչման մասին:
«Պարզապես, մենք այն հետո նկատեցինք», - ասել է նա:
«Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը նման քայլ կկատարի, քանի որ դա նրա համար խնդիրներ կստեղծի ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և բոլոր այն միջազգային խաղացողների հետ, ովքեր ցանկանում են երկզոնային, երկհամայնքային ֆեդերացիա», - ավելացրել է Յոաննուն: ,
Վերջերս Sputnik Hellas-ի հետ զրուցել է Կիպրոսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտությունների և միջազգային կապերի տնօրեն Պամպոս Քրիսոստոմուն` շեշտելով, որ Թուրքիայի բարեկամական երկրների կողմից Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու սցենարը բաց է:
Դրանք ներառում են Պակիստանը, Ադրբեջանը և Լիբիան:
Հարցեր են առաջանում, թե իրականում ի՞նչ է հայտարարելու Էրդողանը 1974-ին թուրքական արշավանքը տոնելու իր այցի ժամանակ: