Բելառուս ընդդիմադիր գործիչ Վիկտոր Բաբարիկոն 14 տարվա բանտարկության է դատապարտվել
RightԲելառուսում նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, նախկին բանկիրը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու և փողերի լվացման գործում: Ըստ Բաբարիկոյի՝ իրեն առաջադրված մեղադրանքները կեղծ են և նպատակ ունեն խոչընդոտել իր գործունեությունը։
Բաբարիկոն երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական հակառակորդներից մեկն էր նախորդ տարվա օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում:
Բաբարիկոյի աջակից Մարիա Կոլեսնիկովան դարձյալ անազատության է դատապարտվել ավելի վաղ:
Ավելին...