Ֆերստապպենը հաղթել է Ավստրիայի Գրան-Պրիում, Հեմիլթոնը 4-րդն է
SportՇպիլբերգի «Ռեդ Բուլ Ռինգ» մրցարշավային ուղիում ավարտվել է Ավստրիայի Գրան-Պրին։ Մրցարշավի հաղթող է դարձել «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապպենը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Վալտերի Բոտտասը «Մերսեդեսից», իսկ երրորդը՝ «Մակլարենի» ավտոարշավորդ Լանդո Նորրիսը։
Աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, որը ներկայացնում է «Մերսեդեսը», ավարտվել է չորրորդ տեղով։